Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Երեկո նվիրված Պետրոսյանների բժշկական գերդաստանին

Երեկո նվիրված Պետրոսյանների բժշկական գերդաստանին

Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի շրջանակում հերթական հանդիպումը  նվիրված էր մանկական օրթոպեդ- վնասվածքաբան Քրիստոֆոր Պետրոսյանի  մասնագիտական գործունեությանը,  Պետրոսյանների բժշկական գերդաստանի պատմությանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, բժշկագիտության տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ: «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի խոսքով`  բժիշկների հետ հանդիպումների  շարքի մեկնարկը նպատակ ունի հասարակության  շրջանում բարձրացնել և վերաարժևորել  բժշկի կարևոր դերը:

 

Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆոր Պետրոսյան կրտսերը հայտնի բժիշկ, պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանի թոռն է: Երեկոն նա սկսեց ավագ Քրիստոֆոր Պետրոսյանից, որից սկզիբ է առնում  ընտանիքի բժշկական գիծը:

Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից Պետրոսյանների բժշկական տոհմի բոլոր տղամարդիկ նույն երկու անուններն ունեն` Քրիստոֆոր կամ Ռաֆայել` և այսպես արդեն չորս սերունդ:

«Քրիստոֆոր Պետրոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում 1889 թվականին: Նա Ալեքսանդր Մանթաշովի կրթաթոշակով Բաքվից մեկնել է Ֆրանսիա` բժշկություն ուսանելու ու ապրել այնտեղ մինչեւ 1916 թվականը:  Համալսարանն ավարտելով` նա կարող էր մնալ Ֆրանսիայում, սակայն հայրենիքի առջև պարտքի զգացումը և հայրենասիրությունը ստիպում են վերադառնալ Բաքու»,- պատմեց  բանախոսը:
              

Երեկո նվիրված Պետրոսյանների բժշկական գերդաստանինՈրոշ ժամանակ անց Քրիստոֆոր Պետրոսյանը  տեղափոխվել է Տաշքենդ`  խորացնելով  մասնագիտական հմտությունները:  Քրիստոֆոր Պետրոսյանը գիտության վաստակավոր գործիչ էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում  վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիմնադիրը:  1930 թվականին պրոֆեսոր Պետրոսյանը տեղափոխվել է Երևան` գլխավորելով  հանրապետության օրթոպեդիկ-վնասվածքաբանության ծառայությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի տոպոգրաֆիկ անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը, որն առ այսօր նրա անվան շուրջ համախմբում է երիտասարդ մասնագետներին:

«Ականատեսների գնահատմամբ`  Քրիստոֆոր Պետրոսյանը  «վիրտուոզ»  վիրաբույժ էր: Պատահական չէ, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին  Պետրոսյանը նշանակվել է հայկական բազայի էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժ: Պատերազմի տարիներին իր ջանքերով էվակոհոսպիտալներից մեկի բազայի հիման վրա ստեղծվել է օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը»,- շարունակելով պատմությունը նշեց մանկական օրթոպեդ- վնասվածքաբանը:

Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ բժիշկը սիրի հիվանդին և բավականություն ստանա իր աշխատանքից:

Քրիստոֆոր Պետրոսյան կրտսերը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:  Համառոտ պատմեց նաև   1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի տարիներին մասնագիտական դժվարությունների, անցած ուղու մասին: Բժիշկը իր շուրջ 40-ամյա գործունեությունը նվիրել է հարյուրավոր փոքրիկների բուժման անձնուրաց գործին` շարունակելով պապի մարդասիրական առաքելությունը:

Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքի գրեթե  բոլոր սերունդները բժիշկներ են ու բժշկության նույն ուղղությունն են ընտրել` վնասվածքաբանությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև


Fatal error: Uncaught Exception: The count of parameters are not equal to table columns count. in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1117 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(351): TableManager->checkInsert() #1 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3681): Flud->addFludIp() #3 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #4 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1117